Friday, October 21, 2011

სასწავლო პროექტი


Նախագծի  անվանումը
Տվյալների   մշակում   և  վիճակագրություն
Նախագծի   հիմնական   թեման
Հավաքել  տվյալներ   Վրաստանի  էկոլոգիական  հիմնախնդիրների  մասին
Նախագծի  էֆեկտիվությունը
Աշակերտները  տարբեր  աղբյուրներից   տվյալներ  հավաքելով  պատկերացում կունենան  Վրաստանի   վերջին տարիներին  հիմնախնդիրների   աճման    կամ  նվազման  միտումների մասին:
Նախագծի  նպատակը
Աշակերտները   օգտագործեն    համապատասխան    վիճակագրական   տվյալներ  և պարզ   արտահայտվեն  հիմնախնդիրների  վիճակագրական  հետազոտման  օգտակարության  մասին,էկոլոգիական  հիմնախնդիրների   հրապարակայնորեն ևբաց  քննարկման  կարևորության   մասին:
Մասնակիցների  հասակը
X-դասարան
Նախագծի   տևողությունը
3 դասաժամ
Սպասվելիք   արդյունքը
Տվյալները   հավաքելուց  հետո   կարողանան  տարբեր   գծապատկերների  տեսքով  ներկայացնել  համապատասխան  տեղեկատվությունը:
Նախագծի   ռեսուրսները
Համակարգիչ,ինտերնետ,գրքեր,քարտեզներ,թուղթ և գրիչ
Նախագծի   ընթացքը
1.Աշակերտներին   բաժանել  խմբերի
2.Խմբերին   հանձնարարել  հետևյալ  հիմնախնդիրները.
I –խումբ-Սևծովյան  ափերի  ռացիոնալ օգտագործումը,լողափերի   պաշտպանությունը,բնական  ռեսուրսների  պաշտապանությունը,մասնավորապես  անվերահսկելի  ծառահատումը.
II-խումբ- Արդյո՞ք  Թբիլիսիում  ջերմաստիճանի,տեղումների  քանակների,ամպամած  եղանակների  միջին   տարեկան  ցուցանիշները  կապված  են  մթնոլորտի   աղտոտվածության  աճի  կամ նվազման   միտումների  հետ:
III-խումբ-Հավաքել   տվյալներ  Վրաստանի «Կարմիր  գիրք»  մտցված և ոչնչացման  եզրին  գտնվող   կենդանիների և  բույսերի աճման  կամ  նվազման  միտումների  մասին:
3.Խմբերը  ինտերնետից  և  այլ   աղբյուրներից  համապատասխան    տվյալներ   հավաքելուց և  դասարանում   քննարկելուց  հետո  կգնահատվեն համապատասխան  բալերով:
4. Տվյալների  հավաքումից  հետո  նրանք  կհամեմատեն  իրենց  դասարանում գրանցված տվյալները Վրաստանում  գրանցված  տվյալների  հետ:
Առարկաների,առարկայական  խմբերի  կապը
Աշխարհագրություն,կենսաբանություն
Նախագծի  հեղինակ
Էլմիրա  Էլիզբարյան
Հեղինակի  էլ.փոստը